IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
Կարգավորումը միտված է՝
- նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
- ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
- պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
- ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։
Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։
Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները»,- ասվում է հաղորդագրությունում։
01 Հուլիս, 2026 12:12
93
ՀՀ–ում վրացական համարներով մեքենաների մաքսային ձևակերպման համար կառավարությունը կփոխհատուցի 7,5 մլն դրամ
01 Փետրվար, 2024 17:13
Փոխվել են ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի համարները
03 Հունվար, 2022 15:40
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին հարյուր համարները
26 Մայիս, 2021 21:28