Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս գիշեր որոշվեցին ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մասնակիցները՝ ո՞վ կմեկնի Մայամի:

Նորվեգիան առաջինը ապահովեց քառորդ եզրափակչում իր տեղը՝ հուլիսի 12-ին «Հարդ Ռոք» մարզադաշտում: Կիրակի օրը Նորվեգիան Նյու Յորքում 2-1 հաշվով հաղթեց Բրազիլիային։ Հոլանդը երկու գոլ խփեց և ճանաչվեց խաղի լավագույն խաղացող։ Նա այժմ յոթ գոլ ունի այս տարվա աշխարհի առաջնությունում՝ հավասարվելով ֆրանսիացի Կիլիան Մբապեի և արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ։

36 տարվա ընթացքում առաջին անգամ գնդակի կախարդները մնացին առանց քառորդ եզրափակչի ուղեգրի: 1990 թվականի աշխարհի առաջնությունում նրանք սայթաքել էին Արգենտինայի դեմ խաղում, այժմ՝ Նորվեգիայի։

Ինչ վերաբերում է Անգլիա-Մեքսիկա խաղին, այն 2026 թվականի աշխարհի առաջնության ամենադրամատիկ խաղերից էր։  Բելինգհեմի գոլային սխրանքները, մրցավարական անհամաձայնությունները և VAR-ի «սուր աչքը», 11 մետրանոցը, հեռացումը, Մեքսիկայի խելահեղ խաղը։

Անգլիան խաղի 1/3-ից ավելին խաղաց 10 հոգով, բայց միևնույն է՝ կարողացավ ապահովել 3-2 հաշվով հաղթանակ։

Նրանք անցան քառորդ եզրափակիչ Ջուդ Բելինգհեմի դուբլի և Հարի Քեյնի իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ։ Բելինգհեմը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց խաղի լավագույն խաղացող

Խաղն ավարտվեց տանտերերի կատաղի գրոհներով, որոնք երբեք չէին պարտվել աշխարհի առաջնության խաղում այս մարզադաշտում: Այնուամենայնիվ, Թոմաս Տուխելի թիմը դիմացավ և անցավ քառորդ եզրափակիչ: Մեքսիկան, ինչպես 2026 թվականի աշխարհի առաջնության համակազմակերպիչ Կանադան, դուրս մնաց մրցաշարից:

Անգլիան այժմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում կմրցի Նորվեգիայի հետ։

93