Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 15-ին՝ չորեքշաբթի երեկոյան, կկայանա Աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչը Արգենտինայի և Անգլիայի միջև։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն խաղը դասակարգել է որպես «բարձր ռիսկային»՝ մարզադաշտի և թիմերի կացարանում գտնվող հյուրանոցների շուրջ ապահովելով ուժեղացված անվտանգության միջոցառումներ։

Դա պայմանավորված է նրանով, որ սա, թերևս, համաշխարհային ֆուտբոլի ամենահայտնի և վիճահարույց միջազգային բախումն է. Աշխարհի առաջնությունում Անգլիայի և Արգենտինայի միջև կայացած հինգ խաղերից երեքն ավարտվել են վիճահարույց իրավիճակով, որը շրջանցել է սպորտի սահմանները։

Նախապատմություն

1966 թվականի Աշխարհի առաջնությունը. «Թագի կողոպուտ»

1966 թվականի հուլիսի 23-ին Լոնդոնում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում տեղի ունեցավ սկանդալ, որը մինչ օրս հիշվում է ֆուտբոլային աշխարհում։ Առաջին խաղակեսում Արգենտինայի հավաքականի ավագ Անտոնիո Ռատտինը կարմիր քարտ ստացավ «անհարգալից վարքի» համար։ Նա հրաժարվեց լքել խաղադաշտը՝ պնդելով, որ արևմտագերմանացի մրցավարը կողմնակալ է։ Սկսվեց քաշքշուկ, խաղը մի քանի րոպե ընդհատվեց, և վերջապես Ռատտինին ոստիկանության ուղեկցությամբ դուրս բերեցին խաղադաշտից։

Երկրորդ խաղակեսում Անգլիայի հավաքականը հաղթանակ տարավ Ջեֆ Հերսթի գոլի շնորհիվ, որը արգենտինացիները համարում էին ակնհայտ խաղից դուրս իրավիճակից խփված։

Հանդիպումից հետո Անգլիայի գլխավոր մարզիչը արգելեց իր ֆուտբոլիստներին մարզաշապիկներ փոխանակել արգենտինացիների հետ՝ նրանց անվանելով «կենդանիներ»։ Արգենտինայում այս խաղը, և ընդհանրապես ամբողջ մրցաշարը, հայտնի է որպես «Թագի կողոպուտ», քանի որ շատերը համոզված էին, որ մրցավարական որոշումները նպաստում էին մրցաշարի տանտեր Անգլիայի հավաքականին։

Անգլիան հասավ եզրափակիչ և, լրացուցիչ ժամանակում վճռորոշ խաղում հաղթելով Արևմտյան Գերմանիային, առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

1986 թվականի Աշխարհի առաջնություն. «Աստծո ձեռքը» և դարի գոլը

1986 թվականի հունիսի 22 Մեխիկոյում Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում խաղը հիմնարար նշանակություն ուներ ի սկզբանե. ընդամենը չորս տարի առաջ Անգլիան և Արգենտինան պատերազմ էին մղել Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ վերահսկողության համար։

Ավելի հուզիչ էր 51-րդ րոպեին տեղի ունեցածը. Դիեգո Մարադոնան գոլ խփեց ձեռքով՝ բարձր նետման ժամանակ։ Գոլը ճանաչվեց Անգլիայի բողոքարկմանը հակառակ. մրցավարը որոշեց, որ արգենտինացին գլխով է հարվածել գնդակին։ Խաղից հետո Մարադոնան ասաց, որ գոլը խփվել է «մասամբ Մարադոնայի գլխով, մասամբ՝ Աստծո ձեռքով»։

Կիսաեզրափակչում Արգենտինան հաղթեց Բելգիային, իսկ եզրափակչում նրանք հաղթեցին Արևմտյան Գերմանիային՝ դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։ Շատ տարիներ անց նա Մարադոնան հրապարակավ խոստովանեց, որ գոլ է խփել ձեռքով՝ անվանելով դա «խորհրդանշական վրեժ» Ֆոլկլենդյան կղզիների պատերազմում պարտության համար։

1998 թվականի Աշխարհի առաջնություն. Բեքհեմի կարմիր քարտը և Օուենի դեբյուտը

Հաջորդ խաղը տեղի ուենցավ 1998 թվակնաին ԱԱ 1/8 եզրափակչում․ խաղը ավարտվեց 2-2 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Արգենտինան՝ 4-3 հաշվով։ 

Երկրորդ խաղակեսում 23-ամյա Դեյվիդ Բեքհեմը, որն այն ժամանակ երիտասարդ աստղ էր, ենթարկվեց Արգենտինայի հավաքականի հարձակվող Դիեգո Սիմեոնեի սադրանքին, ոտքով հարվածեց նրան և հեռացվեց խաղադաշտից։ Չնայած դրանից հետո Անգլիան ոչ մի գոլ բաց չթողեց և պարտվեց միայն 11 մետրանոց հարվածաշարով, մամուլը պարտության համար մեղադրեց Բեքհեմին, նրան լրատվամիջոցները անգամ անվանեցին «հիմար տղա»։

Բեքհեմը բախվեց ատելության ալիքի, նա և իր ընտանիքը սպառնալիքներ ստացան, և յուրաքանչյուր խաղում երկրպագուները երկար ժամանակ նրան սուլում էին։

Հենց այդ խաղն էր, որ աշխարհին հայտնի դարձրեց 18-ամյա Մայքլ Օուենին, որը խփեց մրցաշարի ամենագեղեցիկ գոլը, որը մինչ օրս համարվում է Անգլիայի պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը։

Արգենտինան դուրս մնաց Աշխարհի առաջնությունից հենց հաջորդ խաղում։ Բեքհեմը հաղթահարեց ճնշումը և բարելավեց իր խաղը՝ ի վերջո դառնալով փոփ աստղ և պատմության մեջ ամենաճանաչելի ու սիրված խաղացողներից մեկը։

2002 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում Անգլիան և Արգենտինան կրկին հանդիպեցին։ Անգլիան հաղթեց 1։0 հաշվով, իսկ արդեն հավաքականի ավագի կարգավիճակում հանդես եկող Դևիդ Բեքհեմը հաղթական գոլը խփեց 11 մետրանոց հարվածից։

2002 թվականի այդ հանդիպումը մինչև այսօր մնում էր Արգենտինայի և Անգլիայի հավաքականների միջև աշխարհի առաջնություններում անցկացված վերջին պաշտոնական հանդիպումը։ 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը կդառնա նրանց հաջորդ դիմակայությունը։

175