Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստել։

«Այս նախագահի օրոք Թուրքիան դարձել է ռազմական առումով շատ հզոր պետություն»,- ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Թրամփի խոսքով՝ Թուրքիան ունի «շատ ռազմական տեխնիկա, շատ հիանալի զինվորական անձնակազմ»։

«Նրանք ուժ են, որի հետ պետք է հաշվի նստել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը, նկատի ունենալով Թուրքիային։

Թրամփը նշել է, որ Թուրքիային F-35-ների վաճառքը կամրապնդի հարաբերությունները։ «ԱՄՆ-ն կքննարկի այդ մատակարարումների հնարավորությունը»,- ասել է Թրամփը։

85