Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան բոլոր նախորդ առաջնորդներին, այդ թվում՝ Ջորջ Բուշին, Բարաք Օբամային և Ջո Բայդենին, որոնք չեն կարողացել ստիպել ՆԱՏՕ-ի անդամներին ավելացնել իրենց ռազմական ծախսերը։
Այս երկխոսությունը տեղի է ունեցել Ռյուտեի և Թրամփի հանդիպման ժամանակ՝ ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովի աշխատանքային նիստից առաջ։
«ՆԱՏՕ-ի երկրները հանգիստ օգտվում էին ԱՄՆ-ից։ Եթե Բայդենը ավելի շատ ուղեղ ունենար, նա նրանց կասեր՝ ավելի շատ վճարեք։ Բայց նա դա չարեց։ Նույնը՝ Օբաման, դա պետք է տեղի ունենար շատ տարիներ առաջ, բայց Օբաման դա չարեց, Բայդենը դա չարեց, և, անկեղծ ասած, Բուշը նույնպես դա չարեց»,- հայտարարել է Թրամփը։
Այդ պահին նրա խոսքը ընդհատել է Ռյուտեն՝ ասելով․ «Բայց հիմա հենց ձեր շնորհիվ դա տեղի ունեցավ։ Դուք արեցիք այն, ինչին դեռ փորձում էր հասնել Էյզենհաուերը՝ հավասարեցնել Եվրոպայի և ԱՄՆ-ի ռազմական ծախսերը։ ԱՄՆ ոչ մի նախագահ չի հասել այս հաջողությանը, դուք դարձաք առաջինը»,- ասել է Ռյուտեն։