Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմը կարող է զրկել մոտ 100 000 ուկրաինացի փախստականի երկրում մնալու իրավունքից, հայտնել է ամերիկյան «Politico» պարբերականը։

Վարչակազմը մինչև հոկտեմբերի 19-ը ժամանակ ունի՝ որոշելու՝ երկարաձգել, թե դադարեցնել ԱՄՆ-ում գտնվող ավելի քան 100 000 ուկրաինացու համար նախատեսված «Ժամանակավոր պաշտպանվածության կարգավիճակը» (TPS):

Թեև երկու կուսակցությունների օրենսդիրներն էլ հույս ունեն, որ նախագահը կերկարաձգի այդ թույլտվությունը, ոմանք պաշտպանում են նաև այլընտրանքային տարբերակ. թույլ տալ, որ կարգավիճակի գործողության ժամկետն ավարտվի առանց պաշտոնական դադարեցման, ինչը կհանգեցնի դրա ավտոմատ երկարաձգմանը վեց ամսով։

 

81