Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ զինված ուժերը երեքշաբթի գիշերը ավարտել են Իրանի թիրախների դեմ ուղղված հերթական հարվածների շարքը. հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Հինգ ժամ տևած գործողության ընթացքում ԱՄՆ ուժերը հաջողությամբ հարվածներ են հասցրել Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բուշեհրում, Չաբահարում, Ջասկում, Քոնարակում, Աբու Մուսայում և Բանդար Աբբասում գտնվող ռազմական թիրախներին, որպեսզի էլ ավելի խաթարեն Իրանի՝ առևտրային նավատորմերի վրա հարձակվելու կարողությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ CENTCOM-ի ուժերը կիրառել են բարձր ճշգրտության կառավարվող զինամթերք՝ հարվածներ հասցնելով իրանական ափամերձ պաշտպանական համակարգերին, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակարգերին, ինչպես նաև ծովային ռազմական ակտիվներին։

 

175