Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունգարիայի նոր կառավարությունը նախաձեռնել է հետաքննություն արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախկին նախարար Պետեր Սիյարտոյի՝ Ռուսաստանի հետ շփումների վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը:

Նա նշել է, որ դեռևս չի ցանկանում բացահայտել գործի մանրամասները և կանխատեսել դրա արդյունքը, քանի որ գործում առկա են պետական գաղտնիքներ պարունակող և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր:

«Հենց որ ինչ-որ բան հայտնվի, որը հնարավոր կլինի ներկայացնել, մենք դա կհրապարակենք»,- հավելել է Հունգարիայի վարչապետը:

Սիյարտոն Հունգարիայի ԱԳՆ-ն գլխավորել է 2014-2026 թվականներին:

77