Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին. հաղորդում է ТАСС -ը՝ հղում անելով աղբյուրներին։

Flightradar24-ի տվյալներով, հատուկ դեսպանորդի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանը Ֆինլանդիայից։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ Ուիթքոֆը մեկնում է Սանկտ Պետերբուրգ։

РИА Новости-ի թղթակիցը հայտնում է, որ  նա Aurus մեքենայով շրջում է Սանկտ Պետերբուրգում։

Հիշեցնենք, որ նա ժամանել է Օսլոյում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններից հետո։

81