Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացված աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ես ձեզ խոստացել էի, որ կանցկացնենք հիանալի աշխարհի առաջնություն։ Անկասկած, այն գերազանցեց բոլոր սպասումները։ Լեփ-լեցուն մարզադաշտեր ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, բոլորը խաղաղ և ուրախ վայելում են խաղը։ Ամերիկյան երազանքը դարձել է իրականություն, մենք Ամերիկայում միավորել ենք աշխարհը»,-ասել է Ինֆանտինոն Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
«Այս աշխարհի առաջնությունն այսքան հաջող չէր լինի առանց ձեզ։ Սա ոչ միայն պատմության մեջ ամենամեծ աշխարհի առաջնությունն է, այլև մարդկության պատմության ամենամեծ սոցիալ-մշակութային իրադարձությունը։ Մենք բոլորս այս իրադարձության մասնակիցն ենք, և դրա համար ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել։ Մնացել է ընդամենը երկու հանդիպում, սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ այս մրցաշարից շահել են ամբողջ աշխարհը, Ամերիկան և FIFA-ն»,- հավելել է FIFA-ի նախագահը։