Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ուզբեկստան

-Բուզաուբայ՝ +48.7°C

-Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C

Ղրղզստան

-Ջանի Ջեր՝ +43.7°C

Երկրի դիտարկումների պատմության ամենաշոգ օրը։

Տալաս (1200 մ բարձրություն)՝ +40.1°C

Ղազախստան

-Արիս՝ +46.6°C

-Բականաս՝ +43.4°C

Հատկանշական է, որ 51° հյուսիսային լայնության շրջանում օդի ջերմաստիճանը հասել է +46°C, իսկ Բալխաշում (47° հս. լ.) նվազագույն գիշերային ջերմաստիճանը կազմել է +28.5°C, ինչը վկայում է նաև անսովոր տաք գիշերների մասին։

Թուրքմենստան +47.8°C

Տաջիկստան +45.0°C

Այս տվյալները վկայում են, որ Կենտրոնական Ասիան գտնվում է բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ, որտեղ ոչ միայն ցերեկային առավելագույն, այլև գիշերային նվազագույն ջերմաստիճաններն են մնում անսովոր բարձր»,-նշել է նա։ 

278