Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն, նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։
Նոյեմբերի 8-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-9-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով: