Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում ընտանեկան բժիշկների վարձատրությունը նախորդ տարիների համեմատությամբ աճել է գրեթե 54 տոկոսով։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը:

Ըստ նրա՝ ֆինանսավորման նոր մեխանիզմները ոչ միայն բարձրացրել են ընտանեկան բժիշկների աշխատավարձերը, այլև ընդլայնել են ծառայությունների շրջանակը՝ հնարավորություն տալով լրացուցիչ վարձատրվել նաև ամբուլատոր պայմաններում բուժվող հիվանդներին խորհրդատվություն տրամադրելու համար։

«Պոլիկլինիկաների, ընտանեկան բժիշկների ծառայություններն ամբողջությամբ փոխհատուցվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից։ Այստեղ ուզում եմ շատ կարևորել այն հանգամանքը, որ մեր ընտանեկան բժիշկների վարձատրությունը զգալիորեն բարձրացել է՝ նախորդ տարիների համեմատությամբ աճելով գրեթե 54 տոկոսով։

Բացի դրանից՝ ընտանեկան բժիշկները հնարավորություն են ստացել առանձին ամբուլատոր պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների բուժման դեպքում նաև խորհրդատվություն տրամադրել և սրա համար նույնպես առանձին վարձատրվել»,- ասաց Խարազյանը։

130