Հայաստանում ուսուցիչները գրեթե կեսը 50 տարեկանից բարձր տարիքի են․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Ուսուցչի օրն այսօր նշում են աշխարհում շուրջ 71 միլիոն ուսուցիչներ։ 2021-ի ամռանը հրապարակված գլոբալ զեկույցի համաձայն՝ բոլոր երեխաների կրթության իրավունքն ապահովելու համար ամբողջ աշխարհում ևս 69 միլիոն ուսուցչի կարիք կա։
Համաձայն Համաշխարհային բանկի հետազոտության, Հայաստանում ուսուցիչները գրեթե կեսը (46 տոկոս) 50 տարեկանից բարձր տարիքի են, ինչը նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով։
Ուսուցչի աշխատանքը պետք է լինի ամենահեղինակավոր ու գնահատված աշխատանքներից մեկը»։
06 Հոկտեմբեր, 2021 02:24
566
Քննարկվել են Հայաստանում և Իրանում պատիժ կրող դատապարտյալների փոխանցման մեխանիզմները
10 Սեպտեմբեր, 2025 13:49
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
21 Օգոստոս, 2025 15:16
Նախորդող ամիսներին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ (տեսանյութ)
21 Օգոստոս, 2025 12:08