Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 24-29-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
- Կրակ վառել
- Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
- Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
- Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
- Կրակ վառել
- Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցե
- Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
- Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:
Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:
Մանրամասները՝ տեսանյութում: