Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ է նշանակվել Գեորգի Այվազյանը։

 

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Արտաշես Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, իսկ Արմեն Հարությունյանը ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ։

1357