Քննարկվել են Ավստրիայի ազգային գրադարանի և ՀՀ գործընկեր հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Միխաելա Մայրի հետ: Այս մասին տեղեկացնում են Վիեննայում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են Ավստրիայի ազգային գրադարանի և Հայաստանի գործընկեր հաստատությունների միջև համագործակցության զարգացման, համատեղ գիտակրթական և մասնագիտական այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Դեսպան Հովհաննիսյանը ծանոթացել է նաև գրադարանում պահվող հայկական մի շարք ձեռագրերի նմուշներին` կարևորելով դրանց նշանակությունը, որպես Հայաստան-Ավստրիա պատմամշակութային հարուստ առնչությունների խորհրդանիշ:
31 Հուլիս, 2026 13:42
109
Ավստրիան Հայաստանի կողքին է խաղաղության հաստատման ճանապարհին․ Ավստրիայի դաշնային կանցլեր
08 Հունիս, 2026 16:59
Ավստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող պատվիրակությանը
13 Մայիս, 2026 09:52
Հայաստան-Ավստրիա բիզնես համաժողով Վիեննայում․ ներկայացվել են ներդրումային հնարավորությունները
29 Ապրիլ, 2026 21:51