Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պահանջով Ավստրիայի իշխանությունները մերժել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիի մուտքը երկիր. ինչի հետևանքով նա չի կարողանա ելույթ ունենալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր խորհրդաժողովում՝ կապված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հետ։

Այս մասին հայտնել է «Bloomberg»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Ըստ հաղորդման՝ ՄԱԿ-ը խնդրել էր ժամանակավորապես կասեցնել Էսլամիի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ թույլ տալով նրան մուտք գործել Ավստրիա և ելույթ ունենալ ՄԱԳԱՏԷ-ի խորհրդաժողովում։

Սակայն ԱՄՆ իշխանությունները պնդել են, որ իրանցի պաշտոնյայի համար որևէ սահմանափակում չպետք է վերացվի, ինչի հետևանքով մերժվել է նրա մուտքը։ Հաղորդվում է, որ այժմ հանդիպմանը ելույթ կունենա Իրանի ավելի ցածր օղակի պաշտոնյա։

 

81