Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող ապրանքատեսակների ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը (30.07.2026, N 1098-Ն)։ Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակը, որը պայմանավորված է ներմուծվող արտադրանքի զգալի ծավալներով և տեղական արտադրության իրացման և արտահանման դժվարություններով, հանգեցրել է լոլիկի մթերման պահանջարկի նվազմանը և շուկայի անհավասարակշռությանը՝ բացասաբար անդրադառնալով գյուղատնտեսական արտադրողների գործունեության վրա և ստեղծելով ֆորսմաժորային իրավիճակ։

Որոշմամբ  օգոստոսի 3-ից 6 ամիս ժամկետով արգելք կսահմանվի Հայաստանի Հանրապետության տարածք (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների ներմուծման վրա։

130