Հայաստան-Հնդկաստան ռազմավարական գործընկերության օրակարգն ընդլայնվել է․ Միրզոյանն ընդունել է դեսպանին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական բնույթի գործընկերության օրակարգի զգալի ընդլայնումն ու արձանագրված շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել հետագա ծրագրերին:
Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սինհայի անձնական ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման ու երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:

04 Օգոստոս, 2026 19:27
159
Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն մաքսային ոլորտում
26 Մայիս, 2022 16:11
Ակնկալում եմ շարունակել համագործակցությունը՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար. Սիբիհա
04 Օգոստոս, 2026 11:30
Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին
03 Օգոստոս, 2026 20:53
Արարատ Միրզոյանն ու Համիդ Ղանբարին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական օրակարգի մի շարք հարցեր
31 Հուլիս, 2026 10:57