Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «РИА Новости»-ի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանին վերաբերող որոշ հարցերի։

Հարցին, թե երբ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման քննարկումը՝ Հայաստանի պարտքերի հետ կապված, Վասիլևը նշել է, որ այդ հոդվածը նախատեսում է կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորությունը։

«Դե ֆակտո այս իրավիճակն արդեն տևում է ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարությունում քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ Միացյալ շտաբից։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կանցկացվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և անդամ պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։ Անհրաժեշտության դեպքում որոշումը կընդունվի կոնսենսուսի հիման վրա»,- նշել է նա։

439