Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և կազմակերպությունում քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, հայտնում է «РИА Новости»-ն։
«Կա Ռուսաստանի Դաշնության ներկայացրած որոշման նախագիծ՝ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է անդամավճարներին և չմասնակցությանը։ Վերջին երկու տարիներին, իսկ այժմ արդեն երրորդ տարին է՝ չմասնակցությանը։ Այսպես ասած՝ կազմակերպությունում ներկայությունը, բայց նրա աշխատանքներին չմասնակցելը»,- ասել է նա։
Ներկայումս ՀԱՊԿ անդամ է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։