Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի հոգևոր առաջնորդ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին նոր նշանակումներ է կատարել երկրի ռազմական կառույցներում։
Գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին՝ նրա տեղակալ։
Գեներալ-մայոր Ահմադ Վահիդին ստացել է նոր կոչում և նշանակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար։ ԻՀՊԿ-ի ժամանակավոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին։
Ծովակալ Ալի Օզմանին նշանակվել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար, իսկ Հոջաթ օլ-էսլամ Հոսեյն Թաեբը՝ Բասիջի ուժերի հրամանատար։
Խամենեին նոր հրամանատարներին հանձնարարել է ամրապնդել Իրանի պաշտպանական կարողությունները, մարտական պատրաստվածությունն ու դիմակայել հնարավոր սպառնալիքներին։