Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կորեան հայտնել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրով:

«Ulchi Freedom Shield 2026» զորավարժությունները մեկնարկել են երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, և պետք է ավարտվեին օգոստոսի 27-ին, սակայն դրանց փոխարեն կավարտվեն 21-ին: Սեուլը հայտնել է, որ դրանց «ժամկետն ու մասշտաբը» ճշգրտվել են «ամերիկյան կողմի առաջարկով»: Կրճատման հստակ մանրամասները դեռևս քննարկվում են:

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ» հարաբերությունները: «Wall Street Journal»-ը, հղում անելով ԱՄՆ ղեկավարության իր աղբյուրներին, գրել է, որ Թրամփը պնդում է, որ իր օգնականները հանդիպեն Կիմ Չեն Ընի հետ:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ ոչ հարավկորեացի, ոչ էլ ամերիկացի պաշտոնյաները նախապես տեղեկացված չեն եղել Թրամփի ծրագրերի մասին:

75