Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցություններին, սակայն պահպանում է մարտունակության ամենաբարձր աստիճանը. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Կասկած չկա, որ բանակցություններին և երկխոսությանը Իրանի պատրաստակամությանը զուգահեռ՝ երկիրը կամրապնդի իր ռազմական պատրաստվածությունը և հաշվի կառնի հնարավոր վատթարագույն սցենարները: Հետևաբար, բանակցությունների պատրաստակամության և ռազմական բարձրագույն պատրաստվածության միջև հակասություն չկա»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի հետ կարգավորման դիվանագիտական ուղին փակ է:
Նրա խոսքով՝ դիվանագիտությունն ազգային շահերի իրականացման գործիք է, և դրա հնարավորությունների պատուհանը երբեք չի փակվի: