Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 24-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում դի կա։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, դեպքի վայրում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիտ» ընկերությունում և նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում։

324