Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անթալիայում անցկացված գագաթնաժողովի մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ եզրափակիչ փաստաթղթի շուրջ՝ հայտնում է The Wall Street Journal-ը։

ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ հրաժարվել են աջակցել համաձայնագրին, որը պարտավորություններ չի նախատեսում նավթից, գազից և ածխից հրաժարվելու վերաբերյալ։

Իրանի հետ պատերազմի ֆոնին էներգակիրների գների աճն ավելի է խորացրել տարաձայնությունները։ Վեճեր են ծագել նաև կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրներին օգնություն տրամադրելու ֆինանսավորման շուրջ։

Բանակցությունները ձգձգվել են ավելի քան երկու օր, սակայն փոխզիջման այդպես էլ չի հաջողվել հասնել։

Կլիմայական գագաթնաժողովը դարձել է պատմության մեջ ամենաերկարը, և ակնհայտ է դարձել, որ համաժողովի թուրքական և ավստրալական համանախագահությունների մշակած «Անթալիայի համաձայնագիրը» չի ստանա ընդունման համար անհրաժեշտ կոնսենսուսը։

35