Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևելյան և արևելյան է` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում օգոստոսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-ի և 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Օգոստոսի 26-ին և 27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

67