Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը Սևանա լիճ և Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Հովք գյուղում գտնվող «Կանաչ ուսուցման կենտրոն», որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է և դարձել է ֆերմերների, երիտասարդների ու գյուղատնտեսների սիրված վայրը։

«Ուսուցման, ճամբարային հանգստի և արշավների հնարավորություններով կենտրոնը համատեղում է կրթությունը, համայնքային կյանքն ու բնությունը։

Ոգեշնչող է տեսնել, թե ինչպես է այս նախագիծը նպաստում տարածաշրջանում ավելի կայուն գյուղատնտեսության և ագրոտուրիզմի զարգացմանը»,- ասված է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ: ‎

247