Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները:
Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:
Խաղերի բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահի անունից՝ ի պատիվ միջոցառմանը մասնակից պետությունների ղեկավարների, տրվել է ընթրիք:



31 Օգոստոս, 2026 21:25
433
Եվրասիական հովանոց․ Բիշքեկում ՇՀԿ-ն հայտարարեց՝ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումն անշրջելի է
03 Սեպտեմբեր, 2026 17:30
Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ գագաթնաժողովը
01 Սեպտեմբեր, 2026 10:23
Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ
31 Օգոստոս, 2026 22:47
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բացման արարողությունը․ Վարչապետ
18 Հոկտեմբեր, 2026 22:08
Վարչապետը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը
17 Հոկտեմբեր, 2026 20:21
Ունենք բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու. վարչապետ
17 Հոկտեմբեր, 2026 11:48