Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել են կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը հանդիպել է անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ  «Ըրըս Օրդո» կոնգրես-կենտրոնում, որին հաջորդել է ավանդական խմբային լուսանկարահանման արարողությունը։

Իր ելույթի սկզբում Ջապարովը շնորհավորել է Ուզբեկստանին սեպտեմբերի 1-ին նշվող Անկախության օրվա կապակցությամբ։

Հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Այս հանդիպումից հետո կմենկարկի «ՇՀԿ պլյուս» ձևաչափով գագաթնաժողովը, որին կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

77