Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 7-ը՝ ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշեն գյուղի, Մխչյան գյուղի 1-5 փողոցների, Մրգավետ գյուղի Աշոտ Երկաթի, Գ. Նժդեհի, Զարյանի, Չարենցի, Օրբելու փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
06 Սեպտեմբեր, 2026 10:19
119