Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում հրապարակել է Իրանի քարտեզը՝ իր գլխի տեսքով։

Նա տեղադրել է կոլաժը «առաջ» և «հետո» վերնագրերով․ առաջինում պատկերված է Իրանի սահմանների բնօրինակ քարտեզը՝ շրջված, երկրորդ տարբերակում սահմանները փոփոխվել են, ենթադրաբար՝ արհեստական ​​բանականության միջոցով, և ներկայացված են Ամերիկայի նախագահի գլխի տեսքով՝ նրա բնորոշ սանրվածքով։

Թրամփը նախկինում հրապարակել էր Հորմուզի նեղուցի քարտեզը՝ այն անվանելով ԱՄՆ նոր տարածք։ Դրանից առաջ Սպիտակ տան ղեկավարը Վենեսուելան պատկերել էր որպես ԱՄՆ 51-րդ նահանգ։

297