Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հրամանով՝ Կիմա Խաչատրյանը նշանակվել է նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։
Կիմա Խաչատրյանն ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի, ռազմավարական հաղորդակցության, լրագրության և միջազգային համագործակցության ոլորտներում՝ պետական, հասարակական և միջազգային կառույցներում։
Կիմա Խաչատրյանի մասնագիտական գործունեությանը և աշխատանքային փորձի վերաբերյալ համապարփակ և մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով կից հղմամբ՝ https://bit.ly/4radeeK:
Այսուհետ ՀՀ ֆինանսների նախարարության գործունեությանը, նախարարի աշխատանքային օրակարգին, ինչպես նաև լրատվամիջոցների հետ հաղորդակցությանը վերաբերող հարցերով կարող եք անմիջապես կապ հաստատել նախարարի մամուլի քարտուղարի հետ՝ զանգահարելով 094 88 97 71 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Հարգանքով՝
ՀՀ ֆինանսների նախարարություն