Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական որոշ երկրների կառավարություններ թերահավատորեն են վերաբերվում ԵՄ-ի և Կանադայի միջև «եզակի դաշինքի» ստեղծման գաղափարին՝ գրում է «Financial Times»-ը։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել էր, որ երկիրը մտադիր է բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի» շուրջ, սակայն չի ձգտելու անդամակցել այդ միավորմանը։

Մինչդեռ «Politico»-ն նշել է, որ ԵՄ-ն նպատակ ունի Կանադային ավելի մոտեցնել իր տնտեսական մոդելին և անվտանգության համակարգին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի պայմաններում Հյուսիսային Ամերիկայից դուրս դաշնակիցներ գտնելու Կանադայի ձգտումը։

«Ամեն ինչ՝ բացի անդամակցությունից» կարգախոսը լավ է հնչում, սակայն բուն գաղափարը բավարար չափով մշակված չի թվում»,- ասել է եվրոպացի մի դիվանագետ՝ չցանկանալով հրապարակել իր անունը։ Մեկ այլ պաշտոնյա զգուշավորություն է ցուցաբերել՝ կապված միավորման շուկաներ կանադական կողմի հնարավոր մուտքի հետ։

82