Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանադան մտադիր է ավելացնել ԱՄՆ նավթի և դիզելային վառելիքի մատակարարումները։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության ղեկավարի գրասենյակը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կանադական իշխանությունները նախատեսում են առավելագույնի հասցնել ԱՄՆ նավթի և դիզելային վառելիքի արտահանումը. միայն դիզելային վառելիքի ընթացիկ արտահանումը գերազանցում է օրական 1 միլիոն բարելը։

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ ԱՄՆ ղեկավարն այն շատ հաջող է որակել՝ նշելով, որ Ռուսաստանը շուտով ԱՄՆ-ին կմատակարարի ավելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք, իսկ միջազգային շուկաներին կտրամադրի 500 000 տոննա վառելիք։

93