Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

NBC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Պենտագոնը դիտարկում է Եվրոպայից ամերիկյան զորքերի մեկ երրորդից մինչև կեսը դուրս բերելու հնարավորությունը։
Ըստ այդ աղբյուրների՝ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը կարող է կրճատվել առնվազն 25 000 զինծառայողով։ Հնարավոր է, որ եվրոպական երկրների բազաներում տեղակայված ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը վերջնական արդյունքում կրճատվի կիսով չափ՝ հասնելով 40 000-ի։

Բացի այդ, պաշտպանության նախարարությունը քննարկում է տարածաշրջանից ռազմական ինքնաթիռներ, նավեր և այլ սպառազինություն դուրս բերելու հնարավորությունը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ամերիկյան զինծառայողների թվաքանակի կրճատումը կարող է վերաբերել Գերմանիային, Իսպանիային և Իտալիային։

NBC News-ը նշում է, որ նման քայլերի իրականացման դեպքում դա կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ամենախոշոր կրճատումը Սառը պատերազմի ավարտից ի վեր։

92