Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները կարծում է, որ եվրոպացի դաշնակիցների համար լավագույն տարբերակը կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին մասնակցելու համար մեկ ներկայացուցիչ ընտրելը։

«Կարծում եմ՝ իդեալական կլիներ, եթե մեկ ներկայացուցիչ լիներ։ Բայց հնարավոր է նաև ութ հոգուց բաղկացած խումբը»,- ասել է նա Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավար Մաթիաս Դյոփֆների փոդքասթում։

«Դա իմ որոշելիքը չէ»,- հավելել է Քուշները՝ խոսելով այն մասին, թե ով կարող է լինել այդ ներկայացուցիչը։

142