Կյանքից հեռացել է ավիաբժշկական փորձագետ Լաուրա Ադիբեկյանը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է «Ավիաբույժ» ԲԿ ՓԲ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ավիաբժշկական փորձագետ Լաուրա Համայակի Ադիբեկյանը:
Լաուրա Ադիբեկյանը շուրջ 62 տարի անմնացորդ, երկարատև և անշահախնդիր նվիրվել է քաղաքացիական ավիացիայի ոլորտին: Մեծ է եղել Լաուրա Ադիբեկյանի ավանդը նաև մասնագետների պատրաստման և համալրման գործընթացում:
Լինելով «Ավիաբույժ» ԲԿ ՓԲ ընկերության ավիաբժշկական փորձագետ՝ մեծ ավանդ է ունեցել ավիացիոն մասնագետների առողջության ապահովման գործընթացում՝ ապահովելով թռիչքների անվտանգությունը:
Լաուրա Ադիբեկյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում և ՀՀ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ:
Ի խորոց սրտի ցավակցում ենք Լաուրա Ադիբեկյանի ընտանիքին, ընկերներին և ավիատորներին։
01 Փետրվար, 2021 18:08
982
Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է
31 Հունվար, 2026 16:02
Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը
31 Հունվար, 2026 10:38
Որպես անհետ կորած որոնվող 57-ամյա Լաուրա Ոսկանյանը հայտնաբերվել է
26 Հունվար, 2026 16:43
Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21 Օգոստոս, 2026 23:00