Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ։

177