Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5444 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 242 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 255, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 581, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 189, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1157 և 1950 այլ իրավախախտում։ 27 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 80-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 36-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 30-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 108 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15630 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 188 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 278 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 437 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 58, չամրակապված վարելու՝ 3762, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 272, վարելու ընթացքում ծխելու՝ 866, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 771, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 323, արագության գերազանցման՝ 2625 և 5019 այլ իրավախախտում։ 132 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 571-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 386-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 119-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 21 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 36 անձ։

163