Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդն ու քաղաքացիները կարողացել են նախ մարել կրակը, իսկ ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ։
Մասամբ այրվել են «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին և ցուցիչների վահանակը։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։