Հրդեհ պահեստում․ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։06-ին, ՆԳՆ Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
27 Նոյեմբեր, 2026 16:07
42