Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պաշտոնապես ավարտել են Իրաքում «Անդրդվելի վճռականություն» գործողությունը։

«Այսօր Միացյալ Նահանգները և կոալիցիայի մեր գործընկերները պաշտոնապես ավարտեցին Իրաքում «Անդրդվելի վճռականություն» գործողությունը։ Էրբիլի ավիաբազայից կոալիցիոն ուժերի և տեխնիկայի փուլային դուրսբերումը նշանավորում է Իրաքում «Իսլամական պետություն» կազմակերպությանը պարտության մատնելու ռազմական առաքելության հաջող ավարտը»,- հայտնել է պաշտպանության նախարարի՝ հանրային կապերի գծով օգնական Շոն Պարնելը։

Պենտագոնի հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ սեպտեմբերի 30-ին Իրաքում գործողությունների ավարտից հետո իրաքյան իշխանություններն ինքնուրույն կապահովեն անվտանգությունը և հաջողությամբ կվերացնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մնացորդները։ 

70