Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրաքի ԶԼՄ-ների և կապի հարցերով հանձնաժողովը որոշում է կայացրել երկրի տարածքում արգելափակել Telegram մեսենջերը՝ «ազգային անվտանգությունն ապահովելու և անօրինական բովանդակության դեմ պայքարելու նպատակով»։ Որոշումն ընդունվել է վարչապետի հանձնարարականի համաձայն։ Այս մասին հայտնում է INA գործակալությունը։

Հանձնաժողովի փոխանցմամբ՝ արգելափակման նպատակն է խրախուսել Telegram ընկերությանը ստուգել Իրաքի օգտատերերի կողմից հավելվածում հրապարակվող բովանդակությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար։

Ավելի վաղ Հորդանանի Հանրային անվտանգության վարչությունը նույնպես հայտարարել էր թագավորության տարածքում Telegram մեսենջերի արգելափակման մասին։

87