Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի ուղեկցությամբ Տավուշի մարզում այցելել է Լուսաձոր համայնք:

Նա Լուսաձոր է ուղևորվել նոր դպրոցական ավտոբուսով, որը հարակից համայնքներից երեխաներին հասցնելու է նորակառույց դպրոց: Վարչապետը ցույց է տվել նաև ճանապարհը, որը նորոգված ու բարեկարգ վիճակում է, ինչպես նաև հայտնել, որ դպրոցում սովորում է 25 ընտանիքի 36 երեխա, ուսուցիչներ են աշխատում Լուսաձորում նաև հարակից համայնքներից:

Ըստ վարչապետի, ընդհանուր ճանապարհը, որը Ակնաղբյուր համայնքից հասցնելու է մինչև Լուսաձորի դպրոց, մոտ 10 րոպե է տևում և աշակերտների ու ուսուցիչների համար կընթանա հարմարավետ ավտոբուսներով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

174