Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը սկսել է զենք և անօդաչու թռչող սարքեր գնել Բելառուսից։ «Afghanistan International»-ը, հղում անելով հինգ նախկին բարձրաստիճան աֆղան պաշտոնյաների, նշում է, որ այս գործարքները իրականացվում են Ռուսաստանի կողմից, իսկ Հնդկաստանը հանդես է գալիս որպես միջնորդ և ֆինանսավորող։

Ըստ աղբյուրների՝ Մինսկի և Թալիբանի միջև շփումները ակտիվացել են մայիսի վերջին կամ հունիսի սկզբին «Թալիբանի» պաշտպանության նախարար Մոհամմադ Յակուբի Մոսկվա կատարած այցից հետո։ Այդ ժամանակ կողմերը կնքել են ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր։

«Թալիբանին» մոտ կանգնած մի աղբյուր հաստատել է Բելառուսի հետ պայմանավորվածությունները և նշել, որ համագործակցությունը տեղի է ունենում Ռուսաստանի մասնակցությամբ։

Ըստ աղբյուրների՝ «Թալիբանը» հետաքրքրվել է նոր զենքերով և անօդաչու թռչող սարքերով Պակիստանի հետ լարվածության սրման պատճառով։ Ըստ տեղեկությունների՝ Հնդկաստանը, որը նույնպես լարված հարաբերություններ ունի Իսլամաբադի հետ, ֆինանսավորում է այս գործարքները։

114