Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այցելել Ուզբեկստան։ Այս մասին հայտնել է Գլոբալ գործընկերության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Պաոլո Զամպոլին։

«Գիտեմ, որ նա ցանկանում է գալ Ուզբեկստան։ Նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց խիտ է, սակայն նա ինձ ասել է, որ ցանկություն ունի այցելել Ուզբեկստան»,- ասել է հատուկ բանագնացը «Ուզբեկստան-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այդ թեմայով հնչած հարցին։

Զամպոլին նշել է, որ ինքը «մշտապես առաջ է մղում» Թրամփի՝ հանրապետություն կատարելիք այցի գաղափարը և հույս ունի, որ այն տեղի կունենա տեսանելի ապագայում։

Ամերիկացի առաջնորդի հրավերով՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել դեկտեմբերին Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։

145