Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան, այնուհետև՝ Հնդկաստան. այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը։

«Հոկտեմբերի 17-22-ն ընկած ժամանակահատվածում Ռուբիոն կայցելի Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք, ինչպես նաև Հնդկաստանի Մումբայ և Ջամնագար քաղաքներ»,- նշված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ սա կլինի Ռուբիոյի՝ այս տարի Հնդկաստան կատարելիք երկրորդ այցը։

Պետքարտուղարը մտադիր է հանդիպել Հնդկաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «ամրապնդելու ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերությունը, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ինչպես նաև քննարկելու էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները»։

Նախատեսվում են նաև հանդիպումներ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ՝ առևտրային ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերի շուրջ։

80