Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան և Պակիստանը Սաուդյան Արաբիա կուղարկեն զինվորական ստորաբաժանումներ․ նշված է Պակիստանի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցի էջում հրապարակված փաստաթղթում։ Երեք պետությունները նախկինում կնքել էին պաշտպանական համաձայնագիր, որը հայտնի է որպես «Մեքքայի համաձայնագիր»։
«Հանձնաժողովը որոշել է անհապաղ սկսել հավաքական պաշտպանության պարտավորությունների գործնական իրականացումը և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ համաձայնեցված զինվորական ստորաբաժանումներն ու միջոցները տեղակայելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է նաև յուրաքանչյուր անդամ պետության անվտանգությունն ապահովելու կողմերի մտադրության մասին՝ հավելելով, որ գործնական քայլերին անցնելը ընդգծում է իրավիճակի լրջությունն ու կողմերի վճռականությունը։